Ռոմնին չի բացառում Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու ՄԻթ Ռոմնին ասել է, որ չի բացառում Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը, սակայն միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ բանը դրան չի հասնի։ Հայտնում է korrespondent.net-ը։
Նշենք, որ Արևմուտքի շատ երկրների և Իսրայելի նման ԱՄՆ-ն նույնպես կասկածում է Իրանին միջուկային զենքի ստեղծման մեջ։ Սակայն Իրանը, խոստովանելով, որ 20%-ով հարստացնում է իր պաշարները, միևնույն ժամանակ հայտարարել է, որ իր ատոմային ծրագիրն ուղղված է երկրում էլեկտրաէներգիայի խնդիրների լուծմանը։
«Ես չեմ կարծում, որ մենք ստիպված կլինենք ռազմական ուժ գործադրել։ Ես, իհարկե, հույս ունեմ, որ դրա կարիքը չի լինի։ Սակայն դա բացառել ևս չի կարելի։ Իրանցիները պետք է հասկանան, որ գործադրվող ուժի միջոցով կբացառվի միջուկային զենքի՝ նրանց ձեռքում հայտնվելը։ Բայց, այդուհանդերձ, ես կրկին հույս եմ հայտնում, որ ռազմական գործողություններ չեն լինի»։-Ասել է Ռոմնին իր նախընտրական քարոզարշավը լուսաբանող լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ռոմնին նաև խոստովանել է, որ Իրանի հարցում իր դիրքորոշումը համընկնում է իր մրցակցի՝ գործող նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշմանը։ «Ես սկզբից էլ պնդում էի, որ խիստ պատժամիջոցներ են անհրաժեշտ։ Լավ է, երբ ոչ միայն խոսքեր կան, այլև գործողություններ։ Նրա(Օբամայի) վերջին հնչեցրած խոսքերը համընկնում են իմ ասածներին, մնում է հետևել նրա գործողություններին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)