Բելգիական գարեջուրը նորից լավագույնն է աշխարհում
Աշխարհ
World Beer Award 2012 միջազգային մրցույթում բելգիական գարեջրի տեսակները նորից աշխարհում լավագույնն են ճանաչվել. հայտնում է Le Soir-ը։
«Մուգ» դասակարգում փորձագետների կողմից լավագույնն է ճանաչվել Gouden Carolus Classic գարեջուրը, իսկ «բնական խմորման չզտված գարեջուր» դասակարգում՝ Mort Subite Oude Gueuze-ն։
Միջազգային մրցույթի դափնեկիրներին ընտրում են միջազգային ժյուրիի ներկայացուցիչները աշխարհի 32 երկրներից ներկայացված 600 գարեջրի տեսակներից։
Բելգիացիները հպարտանում են, որ իրենց երկրում արտադրվում է գարեջրի 450 տեսակ, որոնցից շատերը փորձագետների կողմից ամեն տարի լավագույնն են ճանաչվում աշխարհում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ