Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում. տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀայաստանԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա եւ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։