Սեպտեմբերի 29-ը Սրտի համաշխարհային oրն է
Աշխարհ
Սեպտեմբերի 29-ը ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է որպես Սրտի համաշխարհային Оր:
Երբ 1999 թվականին Սրտի միջազգային ֆեդերացիան առաջարկեց նշել այս օրը, նրա նախաձեռնությունը խրախուսեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և այլ հեղինակավոր կառույցներ: Օրացույցային նոր ընդգրկման նպատակն էր մեկ անգամ ևս հանրության ուշադրությունը հրավիրել սիրտ-անոթային և իշեմիկ հիվանդությունների վտանգավորության աստիճանի վրա:
Կա տխուր վիճակագրություն այն մասին, որ ամեն տարի շուրջ 17 միլիոն մարդ է մահանում սրտային հիվանդությունների հետևանքով: Վերջին տարիներին սրտաբանական հիվանդությունների ճգնաժամային աճ է գրանցվել, ինչն առավելապես բնորոշ է զարգացող երկրներին' նախկին Խորհրդային հանրապետություններին և Արևելյան Եվրոպայի երկրներին: Այստեղ ապրելակերպի ու կենսապայմանների բազում խնդիրներ կան, հետևաբար աճում են սթրեսները, շաքարի քանակությունը: Ավելացել է դրանցով տառապող երիտասարդների թիվը:
Վաղաժամ սիրտ-անոթային մահերի 80%-ից կարելի է խուսափել, եթե՝
- ասենք Ո՛Չ ծխելուն
- ասենք Ո՛Չ յուղոտ և աղի սննդին
- օգտագործենք շատ միրգ և բանջարեղեն
- շատ շարժվենք՝ քայլենք, վազենք, հեծանիվ վարենք,
- վերահսկենք զարկերակային ճնշումը
Աղբյուրը` Doctors.am


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ