Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Սիրիային
Մերձավոր Արևելք
Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Սիրիային՝ կապված ականանետային պայթյունի հետ, որը ցնցեց Ակչակալի շրջանի հարավարևելյան շրջանը սեպտեմբերի 28-ին, գրում է Hurriyet-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արգործնախարար Ահմեթ Դովութողլուի արած հայտարարությանը Նյու Յորքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Դավութօղլուն նշել է, որ իրադարձությունները ընթանում էին սահմանին շատ մոտ, և այդ նոտան ուղարկվել էր Սիրիայի իշխանություններին՝ վերջին իրադարձությունների հետ կապված:
«Ոչ ոք չպետք է կասկածի Թուրքիայի պաշտպանական ընդունակությունների վրա: Մենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել ենք սահմանամերձ քաղաքաբերի վրա, այդ թվում՝ Չանակալեի: Թուրքիան բավական ուժեղ է՝ վերահսկելու իրավիճակը սահմանին»,-նշել է Դավութօղլուն:
Թուրքիայի ԱԳ նախարարն ավելացրել է նաև, որ Թուրքիան դուրս չի մղում ոչ մեկին Սիրիայի շուրջ ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացից:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ