«ՄԵՆՔ»-ը՝ Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ
Հասարակություն
«ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
««ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը իր բողոքի խոսքն է արտահայտում ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի անձի և «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ վերջերս ծավալված իրադարձությունների վերաբերյալ:
Մենք դեմ ենք ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելու իշխանական ուժերի կտրուկ քայլերին, քանի որ նման տեսակ հարցի լուծումը կասկածի տակ է դնում մեր երիատասարդ սերնդի բարեկեցիկ ապագան:
Ի՞նչ անելիք ունենք մենք այնպիսի երկրում, որտեղ անձեռնամխելիությունից են փորձում զրկել այնպիսի մարդու, ով ստացել է բարձր մակարդակի կրթություն արտասահմանում ՝ արևմուտքում, և երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը