Արթուր Դավթյանը կմասնակցի ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին
ՀայաստանՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունվարի 11-13-ը Մոսկվայում կմասնակցի Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Վարչապետը որոշում է ստորագրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանին և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանին Մոսկվա գործուղելու մասին: