Ամերիկացի միլիարդեր Դոնալդ Թրամփը հրաժարավել է հանրապետական թեկնածուների դեբատը վարելուց
ԱՄՆ
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը հրաժարվել է ԱՄՆ–ի հանրապետական նախագահի թեկնածուների հեռուստատեսային դեբատը վարելու մտադրությունից։ Այս մասին Թրամփը հայտարարել է երեքշաբթի օրը։ Հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։ Թրամփն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուների դեբատը վարելուց հրաժարվելու քայլը բացատրել է՝ նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու առաջադրվելու մտադրությամբ։
Ավելի վաղ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն իրենց մտավախությունն էին հայտնել բանավեճի հաջող ընթացքի վերաբերյալ և այն նմանեցրել էին կրկեսային ներկայացման։ Այնուամենայնիվ, այդ բանավեճին մասնակցելու իրենց համաձայնությունն էին հայտնել հանրապետական երկու թեկնածուներ՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը և նախկին սենատոր Ռիք Սանտորումը։
Թրամփը հեռուստադեբատը վարելու մտադրությունից հրաժարվելու քայլը չի պայմանավորել հանրապետական թեկնածուների դեբատին մասնակցելու հրաժարումով, այլ իր վստահությունն է հայտնել, որ դա նույնպես կբարձրացնի բանավեճի վարկանիշը։
Բանավեճը, որը պետք է վարեր Դոնալդ Թրամփը տեղի էր ունենալու դեկտեմբերի 27–ին՝ «Ion» կաբելային հեռուստատեսության ուղիղ եթերում, որը հովանավորվում է կոնսերվատիվ «Newsmax» հեռուստաընկերության կողմից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, սակայն այդ մտքից հետագայում հրաժարվել էր։
Ներկայումս ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող Հանրապետական կուսակցության թեկնածուները՝ բացի Գինգրիչից եւ Սանտորումից, պայքարում են նաև Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոումնին, Յուտայի նախկին նահանգապետ Ջոն Հանթսենը, Կոնգրեսի անդամ Միշել Բեքհեմը, Տեխասի նահանգապետ Ռիք Փերին, կոնգրեսական Ռոն Փոլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)