Կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իր բաժնեմասի կառավարումը փոխանցել է ԱՆԻՖ-ին
ՀայաստանՀայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնելու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ)` պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը: Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Նա նշեց, որ առաջարկվում է նաև հանձնարարել վարչապետի աշխատակազմին ՀՀ անունից կնքել հիշատակված հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը: