«Թամարա՞», թե՞ «Թամարա և Անի»
Հայաստան
Սույն թվականի սեպտեմբերի 27-ին lurer.com լրատվական կայքում Սննդի անվտանգության պետական ծառայության հաղորդագրությունում նշված՝ «Թամարա», «Անի» և «Դուստր Մարիաննա» ընկերությունների որոշ արտադրատեսակներից չօգտվելու կոչի կապակցությամբ տեղի է ունեցել խմբագրական վրիպում և անճշտություն:
Սննդի անվտանգության ծառայությունը արգելք է դրել Կոտայքի մարզ, գյուղ Զովունի հասցեում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ –ի «Անի» ապրանքանիշով թողարկվող կաթնամթերքի՝ սփրեդի վրա: Դա ոչ մի կապ չունի Հայաստանում և արտերկրում ճանաչված «Թամարա» ՍՊԸ-ի հետ:
Լurer.com-ը հայցում է «Թամարա» ընկերության, ընկերության կաթնամթերքը սպառողների, ինչպես նաև՝ իր ընթերցողների ներողամտությունը վերոնշյալ նյութում տեղ գտած անճշտության համար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի