Սենատը Ռուսաստանում ԱՄՆ–ի ապագա դեսպանին մեղադրել է լրտեսության մեջ
ԱՄՆ
ԱՄՆ–ի սենատը չի հաստատել Ռուսաստանում ԱՄՆ–ի ապագա դեսպան՝ Մայքլ Մըքֆոլի թեկնածությունը՝ կասկածի տակ դնելով նրա լոյալությունը ԱՄՆ իշխանություններին։
Սենատորները կասկած են հայտնել, որ Մըքֆոլը գաղտնի ինֆորմացիա կհաղորդի Ռուսաստանին ԱՄՆ–ի կողմից Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղակայման մասին։ Այս մասին այսօր գրել է «Կոմերսանտ» թերթը։
Ըստ սենատոր Մարկ Քըրքի՝ Մըքֆոլը ՌԴ–ում դեսպան նշանակվելու դեպքում Ռուսաստանի հատուկ ծառայություններին պետք է տեղեկատվություն հաղորդի ԱՄՆ–ի կողմից Եվրոպայում ՀՕՊ համակարգերի պարամետրերի վերաբերյալ՝ արագության և վառելիքի մասին տեղեկություններ։ Ըստ սենատորների՝ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերին ԱՄՆ-ի պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման գծով պատասխանատու Էլեն Թոշերի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Սակայն հանրապետական սենատորների մի մասը իրենց վստահությունն են հայտնել դիվանագետի թեկնածությանը՝ համարելով, որ այդ ենթադրյալ տեղեկությունները չեն վնասում ԱՄՆ պետանվտանգությանը և Ռուսաստանն այդ ինֆորմացիան կարող էր ստանալ իր ցամաքային, ծովային և տիեզերքում գտնվող դիտման համակարգերի օգնությամբ։
Դոնալդ Մըքֆոլի ՌԴ–ում ԱՄՆ–ի դեսպան նշանակվելու թեկնածությունը սենատն արդեն երկու անգամ մերժել է։ Սենատոր Մարկ Քըրքը և Պենտագոնի յոթ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել են նախագահ Օբամային դեսպանի նշանակումը կասեցնելու համար։
Սակայն մտավախություն կա, որ Օբաման կարող է Մըքֆոլին ՌԴ–ում ԱՄՆ դեսպան նշանակել դեկտեմբերի վերջին սենատորների արձակուրդ մեկնելուց հետո՝ շրջանցելով Սենատի որոշումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)