Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի
ՀայաստանՀայաստանում հունվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3457138 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 599 841, վերջին մեկ օրում` 4985 նոր թեստավորում:
Վերջին տվյալներով ապաքինվել է 332 753 անձ` վերջին մեկ օրում 165 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 7999 է: