Հայ խաղաղապահները ժամանել են Ղազախստան
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայ զինվորականների տեղափոխումը Ղազախստան, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավն ավարտել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի Հայաստանի ԶՈՒ զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելվում է, որ զինծառայողները Հայաստանի Զվարթնոց օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել են Ղազախստանի Ալմաթիի օդանավակայան։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից