Երգչուհի Շինեիդ Օ’Քոնըրի 17-ամյա որդին ինքնասպան է եղել
Գիտություն և ՄշակույթԻռլանդացի երգչուհի Օ’Քոնըրը հայտնել է, որ իր 17-ամյա որդին ինքնասպան է եղել։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Իմ գեղեցիկ որդին՝ Նևիմ Նեստա Ալի Շեյն Օ’Քոնըրը, իմ կյանքի լույսը, այսօր որոշեց վերջ տալ իր երկրային պայքարին և այժմ նա Աստծո հետ է: Թող նա հանգչի խաղաղությամբ, և ոչ ոք թող չհետևի նրա օրինակին: Իմ երեխա: Ես այնքան շատ եմ քեզ սիրում: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նա։
Երկու օր առաջ Շինեիդը հայտարարել էր, որ որդին անհետ կորել է։ Շեյնին վերջին անգամ տեսել են Դուբլինում հունվարի 7-ին, իսկ ոստիկանությունը նրան մահացած է հայտնաբերել հունվարի 8-ին: