Սուրբ Ծննդյան Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն՝ բարսելոնաբնակ բարերար Արման Մայիլյանի կնքահայրությամբ (լուսանկարներ)
Հայաստան2022 թվականի հունվարի 9-ին Բարսելոնայի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն՝ բարսելոնաբնակ հայ բարերար Արման Մայիլյանի (Arman Mayilyan) կնքահայրությամբ։
Արարողությունն իրականացվել է Հայր Շնորհք Սարգսյանի գլխավորությամբ: Մասնակցություն են ունեցել Բարսելոնայում և դրա շրջակայքում ապրող հավատացյալ հայորդիները:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Արման Մայիլյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա չքնաղ եկեղեցու բակում տեղադրել էր հրաշափառ խաչքար՝ նվիրված եղեռնի նահատակների հիշատակին, ինչպես նաեւ եկեղեցու խորանը զարդարել էր հայ նկարիչների կողմից նկարված Տեր Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Տիրամոր հրաշք սրբապատկերներով։
Արարողակարգին մասնակցել էին Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան հարգարժան պարոն Վլադիմիր Կարմիրշալյանը, Իսպանիայի Գերաշնորհ Սրբազան Հայրեր, տարբեր երկրներ ներկայացնող հարգարժան հյուպատոսներ եւ դեսպանատան ներկայացուցիչներ։