Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Վիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կան COP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատ Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները Դու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ Փաշինյանին Կիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանել Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովին Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումները Փաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) 

Հայաստանը համագործակցության արդյունավետ ձևեր է փնտրում ԱՊՀ-ի և ԵվրԱզԷս-ի երկրների հետ. ՀՀ վարչապետ

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Յալթայի գործարար հանդիպումներ» բիզնես-ֆորումի շրջանակներում «Ներդրումային նոր հնարավորություններ և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով համաժողովին, որին ներկա են գտնվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարները:

ԱՊՀ ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինը բացման խոսքում, բարձ գնահատելով վարչապետի գործունեությունը հատկապես բանկային ոլորտում, նշել է. «Տիգրան Սուրենին երկար տարիներ գլխավորել է Հայաստանի կենտրոնական բանկը և շատ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ է: Նա գիտի ամեն ինչ բանկերի մասին: Ցանկանում եմ խոսքը տալ նրան, որպեսզի իր մտքերով կիսվի այս ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ»:

Իր ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Շնորհակալություն: Գիտեք՝ ես տասը տարի ղեկավարել եմ Կենտրոնական բանկը, և ինձ թվում էր՝ քաջատեղյակ եմ ֆինանսական ոլորտից: Բայց երբ դարձա վարչապետ, հասկացա, որ դա այդքան էլ այդպես չէ, որ կան շատ գործոններ, որոնք հաշվի չեն առնում բանկիրները, իսկ իրականում այդ գործոններն էական ազդեցություն են ունենում բիզնեսի վրա: Այդ տեսանկյունից կցանկանայի վերադառնալ այն թեմային, որը երեկ քննարկում էինք վարչապետերի հետ՝ նեղ շրջանակով: Ինչի՞ շնորհիվ մենք կարող ենք բեկում իրականացնել և հասնել զարգացման այն նույն մակարդակին, որին հասել են զարգացած երկրները: Թեզը, որի շուրջ մենք փոխհամաձայնության եկանք, առաջ քաշեց Ուկրաինայի վարչապետն՝ այն է, որ մեր համեմատական առավելությունը մեր մտավոր, գիտաստեղծագործական ներուժն է և այստեղ դեռևս առկա է չիրացված ռեսուրս:

Եթե մեր քննարկման հիմնական թեման ինտեգրումն է, ապա կցանկանայի ձեր ուշադրությանը ներկայացնել մի քանի դրույթներ՝ ինչպես մենք կարող ենք հաջողության հասնել ինտեգրման գործընթացում: 21-րդ դարում հասարակության զարգացման բազային գործընթացը մտագործունեությունն է, այսինքն՝ զարգացած են համարվում այն հասարակությունները, որոնք կարողանում են նոր գիտելիք արտադրել, ոչ թե այն հասարակությունները, որոնք շատ մեքենա են արտադրում: Իսկ դա նշանակում է, որ մարդը զարգացման շարժիչ ուժն է, և ենթակառուցվածքը պետք է ստեղծվի հենց ստեղծագործ մարդու համար, որը կկարողանա իրագործել իր ներուժը: Նշանակում է՝ մեր ինտեգրման համար առաջին դրույթը, որը համահունչ է Դմիտրի Անատոլիի ասածին, մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք այն մարդկանց համար, որոնք այդ ինտեգրման շարժիչ ուժն են: Առաջին թեզը հետևյալն է. մենք պարտավոր ենք միավորել մարդկանց, ոչ թե պետություններին, այսինքն՝ պետք է մարդկանց համար այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք օգտվեն ինտեգրման շարժիչ ուժից, քանի որ, ստեղծագործ մարդը միշտ իր նմաններին է փնտրում: Այդպիսի մթնոլորտի ստեղծման շնորհիվ նա կկարողանա ինքնադրսևորվել: Իսկ եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք արժեքներին, որոնց շուրջ ցանկանում ենք միավորվել: Իսկ դա նշանակում է, որ պետք է կարողանանք համատեղ ձևակերպել ընդհանուր նպատակները և գտնել դրանց հասնելու ուղիները:

Հաջորդ դրույթի համաձայն, ինտեգրումը ենթադրում է, որ բիզնեսը պետք է իրեն հարմարավետ զգա, և եթե սահմաններ ենք դնում, որի շրջանակում տեղի է ունենում այդ ինտեգրումը, ապա շարժիչ ուժը հենց բիզնեսն է: Այդ տեսանկյունից պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Եթե մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք փոքր և միջին բիզնեսի ինտեգրման համար, ապա ի հայտ կգան շատ սուբյեկտներ, որոնք հետաքրքրված կլինեն այդ գործընթացով:

Երրորդ դրույթով՝ 21-րդ դարում ժամանակակից աշխարհի մարտահրավերների և սպառնալիքների դեմ միասին պայքարելն ավելի արդյունավետ է, և ակնհայտ է, որ այստեղ վերազգային կառույցներ ստեղծելն ավելի արդյունավետ է, քան փորձել ինքնուրույն հաղթահարել այդ սպառնալիքները:

Դա վերաբերում է նաև չորրորդ թեզին՝ ազգային անվտանգության ապահովման առումով: Այստեղ նույնպես ակնհայտ է, որ վերազգային կառույցներն ավելի արդյունավետ են, օրինակ, ՀԱՊԿ-ն: Մեզ համար ակնհայտ է, որ այն շատ արդյունավետ վերազգային կառույց է, և նմանօրինակ վերազգային ինստիտուտների ստեղծման փորձը կարող ենք շարունակել տարածել:

Ակնհայտ է՝ ինտեգրումը պետք է քայլ առ քայլ լինի: Ցավոք, այսօր մենք զարգացման տարբեր մակարդակներում ենք գտնվում, օրինակ, Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը 3-4 անգամ ցածր է, քան Ռուսաստանում: Դա նշանակում է, որ մենք դեռ մի քանի փուլ պետք է անցնենք, մինչև պատրաստ կլինենք տնտեսության այլ հատվածներում, այդ թվում ֆինանսական ոլորտում ինտեգրմանը, քանի որ մինչ ընդհանուր արժույթի ստեղծումն, անհրաժեշտ է համաձայնության գալ բյուջետային քաղաքականության, բյուջետային պակասուրդի վերաբերյալ, հասկանալ՝ ինչպես ենք վերահսկելու բյուջետային պակասուրդը, ընթացիկ և կապիտալ հաշվի գործարքները: Այստեղ պետք է միասնական կանոններ լինեն և քանի դեռ դրանք չկան, ակնհայտ է, որ մենք դեռ չենք կարող ստեղծել միասնական ֆինանսական ենթակառուցվածք, որից հետո կձևավորվի միասնական արժույթ:

Ավարտելով կցանկանայի նշել, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է ինտեգրացիոն գործընթացներով: Մենք փնտրում ենք համագործակցության արդյունավետ ձևեր ԱՊՀ-ի և ԵվրԱզԷս-ի երկրների հետ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ տրամադրված հնարավորության և ուկրաինական կողմին՝ հյուրընկալ ընդունելության համար: Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին
Ամենադիտված