Զախարովան անդրադարձել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը
Արտաքին Քաղաքական
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 14-ին Մոսկվայում ՌԴ-ի միջնորդությամբ հայ-թուրքական երկխոսության գծով Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպմանը:
«Երկխոսությունը, ինչպես հասկանում եք, երկու երկրի միջև է, մենք այդ ձևաչափում ընդգրկված չենք: Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ աջակցություն երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, երկխոսության կառուցմանը, շփումների կարգավորմանը և գործնականում այդ ամենին աջակցություն ենք ցուցաբերել»,-ասել է Զախարովան:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)