Տիեզերական հեղափոխություն Վենեսուելայում. Չավեսը ողջունեց արբանյակի արձակումը (ֆոտո)
Աշխարհ
Նախագահ Ուգո Չավեսը նշել է, որ Վենեսուելայի երկրորդ արբանյակի արձակումը ցույց է տալիս իր կերտած հեղափոխության ձեռքբերումները, տեղեկացնում է Al Jazeera-ն:
Արբանյակի արձակումը՝ Վենեսուելայի պետական հեռուստատեսությունը ուղիղ եթերով հեռարձակում էր Գոբի անապատից՝ հետևայլ վերնագրով' «Տիեզերական հեղափոխություն...ինքնիշխան տեսանկյուն»:
Ընդ որում՝ այս ամենը տեղի է ունեցել նախագահական ընտրությունների նախաշեմին, որտեղ Չավեսը բնական է ձգտում է վերընտրվել:
Բայց ներկայիս նախագահի հակառակորդ Էնրիկե Կապրիլեսը նշել է, որ դա խորհրդանշում է իշխող կառավարության կողմից բոլոր ներքին խնդիրների անտեսումը:
«Մենք պատմություն ենք տեսնում...Վենեսուելան Չինաստանի հետ եղել է պատմության առաջավոր գծում», - ընդգծել է Չավեսը:
Նախագահական ընտրություններից առաջ՝ զբաղվելով քարոզարշավով ' երկու քաղաքական ճամբարները նախատեսում են ձեռնարկել իրենց վերջին խոշոր հանարհավաքները:



















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ