Փառատոնը Ուելսում հայտավորել է ռեկորդային թվով Էլիսի կրկնօրինակների (ֆոտո)
Աշխարհ
Ուելսի ծովափնյա Պորտկոլ քաղաք հույս ունի, որ կարողացել է շաբաթ օրը ռեկորդը խփել' միաժամանակ մի վայրում հավաքելով 35 տարի առաջ մահացած ամերիկյան լեգենդ Էլվիս Փրեսլիի կրկնօրինակներին, հաղորդում է BBC-ն:
Ուելսի հարավում կազմակերպվող ամենամյա փառատոնի կազմակերպիչները հաստատում են, որ իրենց հաջողվել է հաշվել 814 տարբեր տարիքի երկրպագուների, ովքեր կրում են շատ զանազան հագուստներ և կեղծամ:
Այժմ միայն մնում է պաշտոնապես հաստատել ռեկորդը անկախ դիտորդների օգնությամբ:
«Մեզ մոտ եկել են «Էլվիսներ» Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Գերմանիայից, Մալթայից և նույնիսկ Բրազիլիայից: Մասնակիցների տարիքը 3-ից մինչև 80 է, -նշել է փառատոնի կազմակերպիչ Փիթեր Ֆիլիպսը:
Փառատոնը, որն անցկացվում է արդեն 9 տարի, այս տարի հավաքել է Ուելսում շուրջ 30.000 հանդիստաես: Միջոցառումը տևելու է մինչև երկուշաբթի:




















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ