Երգչուհի Շինեիդ Օ’Քոնըրը որդուն կորցնելուց հետո հոսպիտալացվել է
Գիտություն և ՄշակույթԵրգչուհի Շինեիդ Օ’Քոնըրը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ մտածել է ինքնասպանություն գործելու մասին։
Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։ 55-ամյա արտիստն ասել է, որ ցանկանում է «հետևել» իր որդուն, ով ինքնասպան է եղել 17 տարեկանում։ «Կներեք: Ես դա ասելու կարիք չունեի։ Ոստիկանների հետ գնում եմ հիվանդանոց։ Կներեք, որ բոլորին վշտացրի։ Երեխայի մահից հետո ինձ կորած եմ զգում և ատում եմ ինձ։ Կլինիկայում կօգնեն ինձ»,- ավելի ուշ գրել է նա։
Հունվարի 7-ին Շեյնին վերջին անգամ տեսել են Դուբլինում, հունվարի 8-ին ոստիկանությունը նրան մահացած է հայտնաբերել։ Օ’Քոնըրը ևս երեք երեխա ունի տարբեր հարաբերություններից: