ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի և այլ երկրների դեսպանների հետ
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հունվարի 14-ին հանդիպել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի,Ուզբեկստանի և Ադրբեջանի դեսպաննների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկացվել է հունվարի 9-13-ը Ժնևում, Բրյուսելում եւ Վիեննայում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի Դաշնության՝ անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման հարցերի շուրջ կայացած խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև այս թեմայի քննարկումը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից