Մի շարք երկրների տնտեսությունների անկում է կանխատեսվում
ՏնտեսությունՖինանսական տեխնոլոգիաների և թվային տնտեսության ուսումնասիրության «Сколково-РЭШ» կենտրոնի տնօրեն Օլեգ Շիբանովը «Прайм» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ 2022 թվականին աշխարհի որոշ երկրների տնտեսությունները մեծապես կտուժեն։
Նրա խոսքով` համաշխարհային տնտեսության դինամիկայի հիմնական գործոնները կշարունակեն մնալ ինֆլյացիան, հումքի գները, լոգիստիկան և բերքահավաքը։ Այն երկրներից, որտեղ բացասական միտումներ են սպասվում, փորձագետն առանձնացնում է Բրազիլիան և Թուրքիան։
Նա նաև ենթադրել է, որ աշխարհի խոշոր տնտեսությունների մեծ մասի մոտ այս տարի աճ է սպասվում: Շիբանովը խորհուրդ է տվել աչքի տակ պահել Գերմանիային, որը, ինչպես նա նշեց, «արագ վերականգնվում է և լավագույնս է օգտագործում եվրոգոտու հնարավորությունները»։