Գիտնականները հնագույն «սոցիալական ցանց» են հայտնաբերել Աֆրիկայում
Գիտություն և ՄշակույթԳերմանացի գիտնականները հայտնաբերել են 50 հազար տարեկան հնագույն «սոցիալական ցանց»: Ենթադրվում է, որ դրանք ջայլամի ձվի կճեպից պատրաստված ուլունքներ են։ Ինչպես նշում է The Guardian-ը՝ Nature ամսագրին հղումով, դրա երկարությունն ամբողջ Աֆրիկայում հազարավոր կիլոմետրերի է հասնում:
Արդեն հետազոտվել են մեկուկես հազար նման ուլունքներ, որոնք մինչ օրս հանդիպում են ամբողջ մայրցամաքում։ Դրանց միջոցով հսկայական հեռավորությունների վրա խորհրդանշական ուղերձներ են փոխանցել և ամրապնդել դաշինքները:
Նշվում է, որ 50 հազար տարի առաջ Արևելյան և Հարավային Աֆրիկայում մարդիկ միմյանց նման ուլունքներ են պատրաստել։ Բայց հայտնի է, որ այդ «սոցիալական ցանցը» երկար ժամանակ չի օգտագործվել։ Մոտ 33 հազար տարի առաջ այն անհետացել է ուլունքների ոճի փոփոխության պատճառով։
Հետազոտողները անհետացման պատճառը տեսնում են կլիմայի մեջ։