Աստվածաշնչյան երևույթ Ավստրալիայում. հրե տորնադո (ֆոտոշարք, տեսանյութ)
Տեսանյութեր
Բոլորովին վերջերս Ավստրալիայի հյուսիսում գտնվող Ալիս–Սփրինգս քաղաքի բնակիչներն ականատես են եղել իրենց կյանքի ամենահիշարժան, բայց միևնույն ժամանակ ամենասարսափազդու երևույթին՝ հրե տորնադոյին։ Կրակի բարձրությունը հասել է շուրջ 30 մետրի։
Հրե տորնադոն բնության մեջ բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է։ Այն ձևավորվում է վերև բարձրացող տաք օդի սյան և երկրի մակերևույթին բռնկված կրակի փոխազդեցության հետևանքով։ Հրե տորնադոների առաջացման հիմնական պատճառն անտառային հրդեհն է։ Եզակի դեպքերում այն կարող է հասնել 1 կմ բարձրության, իսկ դրանում օդի տեղաշարժման արագությունը՝ 160 կմ/ժ արագության։
Հրե տորնադոն շատ քչերին է հաջողվել լուսանկարել, սակայն Ալիս–Սփրինգսում այն հասցրել են և՛ լուսանկարել, և ՛տեսանկարահանել մասնագետները, որոնք այդ տեղանքում կինոնկարի համար նկարահանումներ իրականացնող խմբի անդամներն էին։
Ամենասարսափելի հետևանքներ ունեցած հրե տորնադոն եղել է 1923 թվականին՝ Ճապոնիայում։ Դրա հետևանքով 15 րոպեում 38 հազար մարդ է մահացել։
{gallery}tornado{/gallery}


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)