Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակել Իրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններ Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը Դուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև» 

Հռոմում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխարհ

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իտալացի գործարարների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ

«Հարգարժա՛ն գործարարներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ և այս կարևոր հանդիպումը նախաձեռնողներին: Դարերից եկող հայ-իտալական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող հոգևոր և մշակութային ընդհանրությունների վրա, և աշխարհագրական դիրքը երբեք խոչընդոտ չի հանդիսացել մեր ժողովուրդների միջև դարեր առաջ հաստատված բարեկամության շարունակական սերտացման համար:

Առևտրատնտեսական ոլորտում ևս մեր համագործակցությունը պատմական խոր արմատներ ունի: Իտալիայում հայ առևտրականների մասին առաջին հիշատակությունները վերաբերում են 6-րդ դարին: 12-14-րդ դարերում Կիլիկյան Հայաստանի և Իտալիայի տարբեր քաղաքների՝ Ճենովայի, Վենետիկի, Պիզայի, Ֆլորենցիայի միջև հաստատվել են առևտրային սերտ հարաբերություններ: Այդ քաղաքներից մի քանիսը Կիլիկյան Հայաստանում նույնիսկ ունեին իրենց հյուպատոսությունները:

Դուք պատկերացնու՞մ եք՝ Կիլիկիան ճենովացի առևտրականներին շնորհել է ազատ առևտրի և այլ արտոնություններ դեռ 1201 թվականին, և մեկ դար անց նույն արտոնություններն են տրվել Ֆլորենցիայի վաճառականներին: Եվ այսօր մենք փաստորեն բանակցում ենք Եվրամիության հետ, որպեսզի նույն Իտալիայի հետ ունենանք ազատ առևտուր, այսինքն՝ վերադարձնենք այն, ինչ ունեցել ենք ավելի քան 800 տարի առաջ:

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո էլ հայ-իտալական առևտրական սերտ կապերը շարունակվել են. հայերն սկսել են իրենց ներդրումն ունենալ իտալական քաղաքների տնտեսության զարգացման գործում՝ նպաստելով շահութաբեր առևտրին սևծովյան երկրների միջև: Ձեր ուշադրությունը ուզում եմ հատուկ հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեր երկրների միջև տնտեսական կապերը խորացել են: Ուստի այսօր, երբ մենք՝ նկատի ունեմ հայերս, արդեն ունենք պետականություն, ունենք բոլոր հիմքերը մեր առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: Եվ իրականության մեջ այսօր մեր տնտեսական հարաբերությունները չեն արտացոլում մեր քաղաքական հարաբերությունների մակարդակը: Մենք պետք է ջանքեր գործադրենք մեր տնտեսական հարաբերությունները մեր այսօրվա քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար, և այդ ջանքերից մեկն էլ այսօրվա հանդիպումն է:

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրված են առևտրատնտեսական ոլորտը կարգավորող բազային համաձայնագրեր, որոնք լավ հիմքեր են ստեղծել համագործակցության զարգացման համար: Հայ-իտալական առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2011 թվականի ինն ամիսների տվյալներով անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած աճել է 50 տոկոսով, բայց կազմել է ընդամենը 130 մլն: Իհարկե, շատ լավ է հնչեցնել 50 տոկոս, բայց բնականաբար բացարձակ թիվը չափազանց փոքր է և մեզ չի կարող գոհացնել:

Իտալական կապիտալն առկա է մասնավորապես Հայաստանի շինարարության, հյուրանոցային և թեթև արդյունաբերության ոլորտներում: Այդ ոլորտներում հաջողություններն ակնհայտ են, և, կարծում եմ, իտալացի գործարարներն իրենց լավ են զգում մեր երկրում։ Բայց պետք է նշեմ, որ ընդհանուր իտալական ներդրումների ծավալը շատ փոքր է, այն գրեթե 2 անգամ զիջում է կիպրականին, 3 անգամ՝ նիդերլանդականին, 6 անգամ՝ գերմանականին, 8 անգամ՝ հունականին և 12 անգամ՝ ֆրանսիականին: Եվ եթե ձեր եվրոպացի գործընկերներն իրենց համար օգտակար կապեր են կարողացել ձևավորել Հայաստանում, վստահ եմ, որ իտալացիները նույնպես կարող են դա անել, միգուցե, ավելի մեծ հաջողությամբ: Այժմ մենք իրականացնում ենք մեծ ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրեր: Կառուցում ենք հյուսիս-հարավ մայրուղին, որը սևծովյան նավահանգիստները կկապի Պարսից ծոցի նավահանգիստների հետ: Ծրագրման փուլում է նաև հյուսիս­հարավ երկաթուղու կառուցումը: Ընթացքում են նաև Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանն ուղղված աշխատանքները, ինչն ավելի կուժեղացնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ շուկայում: Մեր ռուս և ֆրանսիացի գործընկերներն արդեն իսկ ցանկություն են հայտնել մասնակցել այդ ծրագրերին: Եվ, բնականաբար, իտալացի գործարարներին էլ եմ կոչ անում ակտիվ համագործակցություն հաստատել մեզ հետ այս ոլորտներում: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հայաստանում ստեղծվող Ազատ տնտեսական գոտիների ձևավորմամբ բացվող համագործակցության հնարավորություններին: Իտալացի գործարարների համար հետաքրքիր ոլորտներ կարող են հանդիսանալ փայտամշակումը և կահույքի արտադրությունը, ոսկերչությունը, գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական մթերքների վերամշակումն ու պահածոյացումը և այլն: Կարծում եմ, որ շատ հեռանկարային ոլորտ է նաև զբոսաշրջությունը:

Ուզում եմ նշել համագործակցության ևս մի բնագավառ: Փոքր և միջին բիզնեսը կազմում է Իտալիայի տնտեսության հիմքը, ինչը կարող է լավագույն օրինակ հանդիսանալ Հայաստանի համար: Մենք հետաքրքրված ենք Իտալիայի հետ հատկապես այս ոլորտում համագործակցելու, ինչպես նաև ուսումնասիրելու իտալական փորձը՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների խառնվածքային և մտածողության ընդհանրությունները, մասնավորապես՝ ընտանեկան բիզնեսի նկատմամբ վառ արտահայտված միտվածությունը։ Կարծում եմ' դեռ առիթ կունենանք ավելի մանրամասն խոսել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների մասին: Սակայն ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը գնահատվում է որպես կայուն, պահպանվում է ֆինանսական և դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները միտում ունեն անընդհատ բարձրացնելու մեր երկրի ներդրումային գրավչությունն ու գործարարությամբ զբաղվելու ազատությունն ու պաշտպանվածությունը:

Արևելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա շատ լուրջ նոր հնարավորություններ է բացելու նաև հայ-իտալական գործարար համագործակցության համար: Բանակցություններ են ընթանում Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի շուրջ, առաջիկայում կմեկնարկեն Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, որոնց ավարտից, փաստաթղթերի կնքումից հետո Հայաստանը կունենա ԵՄ-ի հետ առավելագույնս ինտեգրացված և ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: Այսօր արդեն իսկ Հայաստանը օգտվում է Եվրամիության կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի Համալրված ռեժիմից, որը, տրվելով միայն խիստ սահմանափակ երկրների, վկայում է Հայաստանում լավ կառավարման առկայության մասին և էական արտոնյալ առևտրային ռեժիմ է սահմանում Հայաստանի Հանրապետության և Եվրամիության անդամ երկրների միջև: Կնքելու ենք նաև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համաձայնագիր: Բացի այդ, եվրոպական կառույցների ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ նախատեսում ենք երկրում լայնածավալ բարեփոխումների անցկացում՝ հարկային և մաքսային ոլորտներ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթևացում, ինչը միայն ու միայն հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները Հայաստանում: Պատրաստ ենք քննարկելու արտոնությունների տրամադրման հարցերը ոչ միայն գործադիրի, այլև օրենսդրական մակարդակով:

Թույլ տվեք մեկ անգամ ևս ողջունել այսօրվա հավաքի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել ձեր հատկացրած ժամանակի համար և հույս հայտնել, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կարող ենք արդեն իսկ արձանագրել որոշակի արդյունքներ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ամենադիտված