Նկարիչը, ով միաժամանակ նկարում է բերանով, ոտքերով և ձեռքերով, զարմացրել է համացանցի օգտատերերին
Գիտություն և ՄշակույթՄալայզիացի նկարիչը զարմացնում է մարդկանց իր նկարչական հմտություններով, գրում է Asia One-ը։ Տղամարդը կարող է միաժամանակ չորս դիմանկար նկարել՝ օգտագործելով իր բերանը, ոտքերը և ձեռքերը:
Նկարչի անունը Սայֆուլ Տակիֆ է։ Տղամարդն ասել է, որ առանձնապես չի հետաքրքրվել նկարչությամբ մինչև 2021 թվականի հունվարը։ Մալայզիացին իր կարիերան սկսել է ծաղրանկարներից՝ իր աշխատանքները հրապարակելով ցանցում, սակայն նկարազարդումները մեծ թվով լայքեր չեն հավաքել։
«Ուստի ես փնտրում էի արվեստ ստեղծելու տարբեր մեթոդներ, որպեսզի մարդիկ տեսնեն և սիրեն իմ աշխատանքը»,- մեկնաբանել է տղամարդը:
Սայֆուլը խոստովանել է, որ միաժամանակ բերանով, ձեռքերով և ոտքերով նկարելը ծանր աշխատանք է։ Դիմանկարներն ավարտելու համար պահանջվում է մոտ չորս ժամ, սակայն արդյունքը տեսնելով և մարդկանց արձագանքը ստանալով՝ տղամարդն ավելի է ոգեշնչվում։