Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքները նախատեսվում է սկսել փետրվարի 2-ին
ՀայաստանԹուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է Flyօne Armenia հայկական ավիաընկերության կողմից Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքների մեկնարկի ամսաթիվը։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նախարարությունը հայտնել է, որ թռիչքները նախատեսվում է սկսել 2022 թվականի փետրվարի 2-ին։
Նախարարությունը նշել է, որ հայկական Fly One Armenia ավիաընկերությանը շաբաթական երեք չվերթ իրականացնելու թույլտվություն է տրվել։
Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարարության հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ շաբաթական երեք անգամ թռիչքներ կիրականացնի թուրքական Pegasus ավիաընկերությունը: