Գնել Սանոսյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին
ՀայաստանՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Մուհամմադ Ֆառաջ Ալ Մազրուիի հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Նախարարին ուղեկցել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Քննարկվել են էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի, ատոմակայանի, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտի վերաբերյալ հարցեր։
Նախարարը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հետ համագործակցությունը, փորձի փոխանակումը նշված ոլորտներում։