103 տարականում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը
Գիտություն և Մշակույթ103 տարականում կյանքից հեռացել է երաժշտագետ, երաժշտական մանկավարժ Մարիամ Տոնյանը, հաղորդում է News.am-ը։
Նա 84 տարի՝ հիմնադրամն օրից ի վեր, հարմոնիա է դասավանդել Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։
Նա Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին էր, անգամ ականատես է եղել, թե ինչպես է ամեն երեկո մայրը մածուն հյուրասիրել հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին։ Տոնյանը Սիլվա Կապուտիկյանի համադասարանցին է եղել, իսկ անվանի լեզվաբան Հրաչյա Աճառյանը նրան նվիրված ակրոստիքոսներ է գրել։ 2019թ-ին ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ավելի քան 80 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհին «Երախտագիտության» մեդալով էր պարգեւատրվել։
Լուսանկարը` Sputnik Արմենիայի: