Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցել Ջիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվել Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումները Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում 

Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները. Զախարովան՝ Ալիևի սպառնալիքների վերաբերյալ

Ռուսաստան

Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների վերաբերող հարցերը պետք է մեկնաբանեն այդ երկրների՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի նախագահ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին:

Իլհամ Ալիևը հունվարի 12-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել էր սպառնացել էր ձերբակալել դեկտեմբերին Արցախ այցելած ֆրանսիացի գործչին՝ հայտարարելով, թե եթե իրենք իմանային, որ Պեկրեսը Լեռնային Ղարաբաղ է գնալու՝ «նրան բաց չէին թողնի»:

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են Մոսկվայում վերաբերվում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությանը և առհասարակ տեխնիկապես և ֆիզիկապես դա հնարավո՞ր է ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում:

Հարցին ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հիշեցրեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքներ այցելության վերաբերյալ կարգի մասին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ին ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության դրույթների համաձայն:

Ըստ ձեռք բերված համաձայնության՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ռուսական խաղաղապահ զորամիավորման ուժերը տեղակայված են նաև Լաչինի միջանցքի երկայնքով: Ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, իսկ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռնափոխադրումների երկկողմ տեղաշարժերի անվտանգությունը:

«Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը սահմանել է խաղաղարար գործողության գոտի այցելությունների կարգը, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների, առաքելությունների աշխատակիցների և այլն։ Այդ ընթացակարգը քաջ հայտնի է ադրբեջանական և հայկական կողմերին: Մասնավորապես, ըստ այդ կարգի՝ պետք է նախապես և պատշաճ ծանուցել ռուս խաղաղապահներին այդպիսի այցերի վերաբերյալ: Սա կրկին մեր հիմնարար մոտեցումն է», - ընդգծեց Մարիա Զախարովան՝ հիշեցնելով եռակողմ հայտարարության դրույթները:

Ալիևի նշված հայտարարությունը դատապարտել էին ոչ միայն ֆրանսիական մամուլը և հասարակությունը, այլև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին անընդունելի են:

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, 2022-ի ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններում առաջադրված Վալերի Պեկրեսը Հայաստան էր եկել դեկտեմբերին՝ այնուհետև մեկնելով նաև Արցախ և հանդիպելով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին
Ամենադիտված