ՈւՀԱ-ի «Շուշա» թիմը ստիպված է եղել փոխել անունը
ԱրցախԲաքվից «Շուշա» թիմը, որը հանդես է գալիս «Ուրախների և հնարամիտների ակումբ» հեռուստատեսային հումորային ծրագրում, փոխել է իր անունը։
ՈւՀԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «КиВиН-2022» երաժշտական փառատոնի երկրորդ փուլին մասնակցող թիմերի ցանկը։ Ցուցակում ընդգրկված է Բաքվից նոր անունով թիմ։
««БУТА» (Ադրբեջան) թիմը որոշել է փոխել իր անունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Շուշա» անվան տակ Ադրբեջանի թիմը Սոչիում հաղթահարել է «КиВиН» փառատոնի առաջին փուլը և դուրս եկել երկրորդ փուլ։
Սոցցանցերում նշվում էր, որ ՈւՀԱ-ի ղեկավարությունը թիմից պահանջել է փոխել իր անունը, որը համահունչ է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ադրբեջանական անվանմանը:
«КиВиН-2022» փառատոնի երկրորդ փուլին կմասնակցի նաև «Հայկական թիմը»: