Թեհրանը Մոսկվային առաջարկել է գազի սվոփ մատակարարումներ իրականացնել իր տարածքով
Տնտեսություն
Իրանական կողմը Ռուսաստանին առաջարկել է գազի սվոփ մատակարարումներ իրականացնել իր տարածքով։ Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայիս [Ռուսաստան] ուղևորության ընթացքում քննարկվել են Իրանի տարածքով ռուսական գազի սվոփ մատակարարումները», - նրա խոսքերը մեջբերում է Tasnim-ը: «Վերջին ամիսների ընթացքում մենք սկսել ենք Թուրքմենստանից Ադրբեջան գազի սվոփ մատակարարումներ իրականացնել Իրանի տարածքով: Նմանապես, մենք առաջարկել ենք ռուսական գազի սվոփ Ադրբեջանից Իրանի հարավ՝ դրա հետագա արտահանման նպատակով»:
Նախարարի խոսքով՝ «հեղուկ գազը կարելի է արտահանել երկրի ցանկացած հատված»։
Նոյեմբերի 28-ին Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը Աշխաբադում եռակողմ համաձայնագիր են ստորագրել գազի սվոփ մատակարարումների վերաբերյալ։ Ըստ պայմանագրի՝ տարեկան Թուրքմենստանից Իրանի տարածքով Ադրբեջան կուղարկվի մեկուկեսից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր գազ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)