Մայր Աթոռը լույս է ընծայել «Հայը և իր երգը» մանկական երգերի ժողովածուն
Գիտություն և Մշակույթ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը` օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, հրատարակել է Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի և Կոմիտաս Գևորգյանի հեղինակած` «Հայը և իր երգը» մանկական երգերի գիրքը:
Երգարանում ներառված են ազգային-եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորություններին, հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին, ազգային խորհրդանիշներին նվիրված քառասուներկու երգեր՝ մանուկների համար դյուրընկալելի եղանակներով: Գրքի հավելվածում տեղ են գտել երգերի արևմտահայերեն տեքստերն ու երգերի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ: Երգարանի արևելահայերենի փոխադրումը և նոտագրումն իրականացրել են կենտրոնի աշխատակիցներ Հասմիկ Աբրահամյանը և Ֆլորա Հակոբյանը, իսկ խմբագրումը կատարել է կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը: Երգարանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների և հանրակրթական դպրոցների` տարրական դասարանների աշակերտների համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում