Մեկնարկել է բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի
Հասարակություն
Քիչ առաջ ԱԺ–ի դիմաց մեկնարկել է «Սիվիլիթաս» հիմնադրամի և «ՍիվիլՆեթ» կայքի աշխատակիցների, ինչպես նաև նրանց միացած որոշ քաղաքացիական անձանց բողոքի ակցիան ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի։
Ակցիայի ժամանակ ելույթ են ունեցել «Սիվիլիթաս» հիմնադրամի մի քանի աշխատակիցներ ու հայտարարել, որ սա համարում են քաղաքական հետապնդում և կայացվող որոշման արդյունքում հնարավոր է փակվի «Սիվիթաս» հիմնադրամը և «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսությունը, դրանով իսկ փակելով խոսքի ազատությունը քարոզող մի հեռուստաընկերություն։ Սա համարում են նաև ոտնձգություն Հայաստանում խոսքի ազատության նկատմամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը