Մահմեդականները Բանգլադեշում այրում են Բուդդայական տաճարները (լուսանկարներ)
Աշխարհ
Հարյուրավոր մահմեդականներ Բանգլադեշում այրել են նվազագույնը չորս բուդդայական տաճար և տասնհինգ տուն՝ գանգատվելով, որ բուդդայականը վիրավորել է իրենց կրոնը, գրում է Mail Online-ը։
Նրանք իրականացրել են հարձակումը՝ բողոքելով Facebook-ում տեղադրված լուսանկարի դեմ, որն, ըստ իրենց, վիրավորում է իսլամը և կայքում տեղադրվել է բուդդայականի կողմից։
Բուդդայի մեկ արձան գլխատվել է հարձակումների ընթացքում։
Այս ամենը տեղի է ունենում օրեր անց այն բանից, որ ողջ մահմեդական աշխարհը բարկացավ ԱՄՆ-ում նկարահանված հակաիսլամական ֆիլմի դեմ։
Ոստիկանությունը հայտնում է, որ կիրառում է անվտանգության հավելյալ ուժեր և արգելել է հավաքները բուդդայականներով բնակեցված վայրերում։
«Մենք մինչ լուսաբացը վերահսկողության տակ ենք առել իրադրությունը»։ Ոստիկանությունը արդեն ապահով վայր է տեղափոխել այն մարդուն, որին մեղադրում են լուսանկարի տեղադրման մեջ, ինչպես նաև նրա մորը։
Ներքին գործերի նախարար Մոհիուդդին Խան Ալամգիրը այս հարձակումները նկարագրել է որպես «հանգստությունը խաթարելուն ուղղված կանխամտածված փորձ»։
Ալամգիրը նաև խոստացել է վերականգնել Բուդդայի տաճարները և փոխհատուցել նրանց, ում տները այրվել են։
{gallery}budda{/gallery}


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ