Թուրքիայի վարչապետ. Պատմությունը չի ների Ռուսաստանին և Չինաստանին
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին կոչ է արել դադարեցնել աջակցությունը Սիրիային, հայտնում է Подробности-ն։
Արդարություն և զարգացում իշխող կուսակցության համագումարին իր ողջույնի ուղերձում նա հայտարարել է, որ «պատմությունը դա չի ների»։
Անկարան բացահայտորեն աջակցում է սիրիական ապստամբներին և Բաշար Ասադին հեռանալու կոչ է անում։
Վարչապետը հիշեցրել է, որ Թուրքիան իր տարածքում ավելի քան 90.000 սիրիական փախստական է ընդունել։
Մինչդեռ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում ռազմական գործողությունների և ուժգին հրետանային գնդակոծությունների արդյունքում ոչնչացվել է Մերձավոր Արևելքի ամենահին շուկան, որը տեղակայված է քաղաքի պատմական կենտրոնում։ Շուկան այրվել է այն ժամանակ, երբ ապստամբները փորձել են ներխուժել սիրիական զորքի կողմից վերահսկվող գոտի։ Այս հանգստյան օրերին Սիրիայում զոհվել է 118 մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)