Անգելինա՛, քո «պարտությունը» մեր ժողովրդի հավատի խարիսխը կարող է դառնալ
Հասարակություն
Երեկ՝ սեպտեմբերի 30-ին պարզ դարձավ, որ Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2012-ում ներկայացնելու է «Compass» տղաների խումբը, իրենց «Sweety baby» երգով։
Հաղթողի անունը որոշվել է պրոֆեսիոնալ ժուրիի և sms քվեարկությունների արդյունքում՝ 50/50 տարբերակով։
Կարճ հաղորդագրություններով քվեարկությանը կարող էին մասնակցել միայն Հայաստանում ապրող հեռուստադիտողները։
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր 17 մասնակից, որոնց թվում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Անգելինա Գասպարյանը։
Իդեպ, նախնական հարցումները և տարաբնույթ խոսակցությունները վկայում էին այն մասին, որ հասարակության մեջ կար համոզվածություն, թե հենց Անգելինան է ներկայացնելու Հայաստանը մանկական Եվրատեսիլում՝ այդ հաղթանակը անմիջականորեն կապելով նրա հայրիկի պաշտոնի հետ։
Սակայն քվեարկության արդյունքներն անակնկալի բերեցին գրեթե բոլորին։
Իհարկե, Եվրատեսիլ մրցույթը յուրաքանչյուր մասնակցի կարիերայի առաջխաղացման գործում մեծ ազդեցություն է թողնում։ Ուստի մասնակիցներից յուրաքանչյուրի մեծ ցանկությունը` հայտնվել այդ բեմում, բնական էր, սակայն Անգելինայի «պարտությունը» եկավ ապացուցելու, որ մեր երկրում կարող են անցկացվել անաչառ քվեարկություններ։ Նա իր օրինակով շատ շատերի մեջ օրինավոր և անաչառ երկիր ունենալու հավատ ծնեց։
Անգելինա՛, դու դեռ փոքր ես և գուցե դեռ չես գիտակցել, սակայն, հավատա՛, որ քո հաղթանակն ավելի մեծ էր։ Կարծում եմ` տարիներ անց դու կգիտակցես, որ քո օրինակն եկավ ապացուցելու, որ մեր երկրում էլ հնարավոր են արդար ընտրություններ և արդար հաղթանակներ։
Ռ. Հակոբյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը