Սիրիական Կամիշլի քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել չորս մարդ
Մերձավոր Արևելք
Նվազագույնը չորս մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ են վիրավորվել սիրիական Կամիշլի քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով, հայտնում է Regnum-ը։
Մահապարտը պայթեցրել է ականավորված ավտոմեքենան՝ անվտանգության ուժերի շենքի մոտակայքում։ Ռազմիկների խոսքերով, զոհվածների թիվը կարող է ավելանալ, քանի որ շուրջ 15 մարդ լրջորեն վնասված են։
Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչների խոսքերով, հայազգի զոհեր չկան։
Հալեպում, այդ ընթացքում շարունակվում են մարտերը կառավարական ուժերի և զինված խմբավորումների միջև։
Հիշեցնենք, որ Սիրիայի ներսում զինված պայքար է ընթանում կառավարական զորքի և ապստամբների միջև 2011-ի մարտից։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել