Բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան
ՀայաստանՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին արտերկրում մասնագիտացված բժշկական հետազոտություններ է անցնում, հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։
Սրանով է պայմանավորված, որ նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ:
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունվարի 23-ին։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ համապատասխան բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան։