Los Angeles Times–ի գլխավոր խմբագիրը հեռացվել է աշխատանքից
ԱՄՆ
Ռաս Սթենթընը ամերիկյան հայտնի "Los Angeles Times" պարբերականի` գլխավոր խմբագրի և գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնից հրաժարական է տվել։
Այս մասին հայտնի է դարձել նախօրեին։ 52–ամյա գլխավոր խմբագրի` աշխատանքից դուրս գալու և նրա հետագա ծրագրերի վերաբերյալ պատճառները չեն հաղորդվում։
Սթենթընը գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրել է չորս տարի շարունակ: Այդ ընթացքում "Los Angeles Times"-ը երեք անգամ տարբեր բարձրագույն մրցանակների է արժանացել։ Սթենթընն իր լրագրողական կարիերան սկսել է 1997 թ–ից։
Գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 49-ամյա Դավան Մահարայը, ով "Los Angeles Times"–ում 20 տարվա աշխատանքային փորձ ունի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)