Ջեյմս Քեմերոնը կանխագուշակել է մարդկության կործանումը՝ դիփֆեյքերի օգնությամբ
Գիտություն և ՄշակույթԱմերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը կանխատեսել է մարդկության ոչնչացումը արհեստական ինտելեկտի օգնությամբ։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
«Տերմինատորի» ստեղծողը կարծում է, որ ոչ թե միջուկային զենքը կարող է ոչնչացնել մեր հասարակությունը, այլ նոր տեխնոլոգիաները։ Ըստ կինոռեժիսորի՝ «դիփֆեյքերի» օգտագործումը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։
«Այն ամենը, ինչ պետք է անել Սքայնեք (արհեստական ինտելեկտը և «Տերմինատոր» ֆրանշիզայի գլխավոր անտագոնիստը - խմբ.) ստեղծելու համար` մի խումբ մարդկանց հետ դիփֆեյքեր ստեղծելն է, նրանց իրար դեմ լարելն ու պայքարի կոչ անելը, իսկ հետո մարդկությանը թողնել այս հսկա խնդրի հետ»,- ասել է Քեմերոնը: