Վրաստանում դաժանաբար սպանված 10 ամսական հայ աղջիկը Բարբարա Ռաֆալյանցն է
Վրաստան
Վրաստանի ՆԳՆ-ն տարածել է հայտարարություն 10 ամսական Բարբարա Ռաֆալյանցի սպանության կապակցությամբ, որը տեղի է ունեցել նախօրեին Կախեթի շրջանի Կոլագի գյուղում: Մանկահաս աղջնակի մարմինը գտնվել է գինու համար նախատեսված ջրով լի կավե տարայում:
Նախօրեին Ոստիկանությունը հայտարարություն էր ստացել 10 ամսական Բարբարա Ռաֆալյանցի անհետացման վերաբերյալ: Ոստիկանությունը երեխայի ծնողների հետ միասին օպերատիվ քայլեր է ձեռնարկել աղջկա որոնումների ուղղությամբ: Մեկ ժամ անց նրա դիակը հայտնաբերվել է ջրով լի կավե տարայում: «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական թեկնածու Մանանա Բերիկաշվիլին արդեն քաղաքական հայտարարություն է արել՝ մեղադրելով պատահարի մեջ «Վրացական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներին:
Նշենք, որ վարկածներից մեկի համաձայն՝ պատահարը կրում է քաղաքական բնույթ: Սպանված աղջկա հարազատներից մեկը հանդիսանում է «Վրացական երազանք» կուսակցության համակարգողը: Կինը հայտարարել է, որ իր հասցեին իշխող կուսակցության ակտիվիստների կողմից բազմիցս սպառնալիքներ են հնչել:.


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ