Բժիշկը խոսել է օմիկրոնի երկու ամենատարածված ախտանիշների մասին
Գիտություն և ՄշակույթԹերապևտ Մարինա Աստաֆիևան «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի երկու ամենատարածված ախտանիշների մասին։
Բժշկի խոսքով` օմիկրոնն ամենից հաճախ արտահայտվում է գլխացավի և ասթենիայի տեսքով։ Բջջում հայտնվելով՝ վիրուսը սկսում է արտազատել տոքսիններ և թունավորել օրգանիզմը, նշել է Աստաֆիևան և հավելել, որ նման ախտանիշները բնորոշ են նաև այլ վիրուսային հիվանդություններին։
«Հետո սկսվում է խրոնիկական հիվանդությունների սրացումը։ Կան հիվանդություններ, որոնք ինքնին խաթարում են մեր իմունային համակարգը, սա այսպես կոչված ռիսկային խումբն է։ Դրանք են, օրինակ, ուռուցքաբանական հիվանդությունները, շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի կամ այլ օրգանների հետ կապված աուտոիմուն հիվանդությունները։ Նրանք ընդհանրապես շատ վատ վիճակում են հայտնվում, այս մարդիկ։ Նրանց համար գլխացավն ու ասթենիան, ընդհանուր առմամբ, թերևս ամենաթեթև բանն են, որ կարող եք պատկերացնել։ Ուստի, իհարկե, երբ վիրուս է մտնում օրգանիզմ, թունավորումներ են լինում»,- պարզաբանել է մասնագետը։
Բժիշկը նաև ընդգծել է, որ մարդու մոտ հիվանդություններ են առաջանալու նաև օմիկրոնից և այլ վիրուսային հիվանդություններից հետո։ «Մարմինը վերականգնվելու համար ժամանակ է պահանջում։ Որպեսզի իմունային համակարգը ուշքի գա, որպեսզի այն աշխատի։ Այս ընթացքում անհրաժեշտ են նաև կանխարգելիչ միջոցառումներ, պետք է լինել շատ զգույշ, ուշադիր սեփական առողջության նկատմամբ»,- եզրափակել է Աստաֆիևան։