Ճապոնիայի վարչապետը փոխել է 10 նախարարությունների ղեկավարներին
Աշխարհ
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան երկուշաբթի վերափոխումներ է կատարել կառավարությունում, ինչի արդյունքում 18 նախարարություններից 10-ի ղեկավարները փոփոխվել են. գրում է Интерфакс-ը։
Մասնավորապես, ֆինանսների նախարար է նշանակվել Կորիկի Ձոձիման, ՆԳՆ նախարար՝ Սինձի Տարուտոկոն, իսկ արդարադատության նախարար է նշանակվել Կեյսյու Տանական։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը և պաշտպանության նախարարը պահպանել են իրենց պաշտոնները։
Կրթության նախարար է նշանակվել Մակիկո Տանական։ Նրա հայրը՝ Կակուեյ Տանական, լինելով վարչապետի պաշտոնում, 40 տարի առաջ կարգավորեց Տոկիոյի հարաբերությունները Պեկինի հետ։ Վերջին ամիսներին չինաճապոնական հարաբերությունները նշանակալիորեն վատթարացել են։ Նոդան հայտարարել է, որ Տանակայի նշանակումը որպես նախարար չի կարելի ընդունել որպես Պեկինի հետ հաշտությանն ուղղված քայլ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ