ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը
Հասարակություն
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ:
ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հչռակված այս օրը, ըստ էության, ոչ միայն տարեցների, այլեւ բոլոր սերունդների օրն է' որպես սերունդների միասնականության ու ժամանակի անընդհատության խորհրդանիշ:
Մեր ժողովուրդն ավանդաբար ընդգծված հարգանք ունի ավագների, տարեցների նկատմամբ, եւ այդ ավանդույթի պահպանումը մեր բարոյական պարտքն է, հասարակության առաջընթացի գրավականը, որովհետեւ որքան հասարակությունը հարգանքով է վերաբերվում տարեցներին, այնքան նա զարգացած է ու առաջադեմ:
Սիրելի՛ տարեցներ,
դուք ձեր աշխատանքային ու հասարակական գործունեությամբ, արժեքավոր խորհուրդներով ու կենսափորձով, մեր պետականության կառուցման այսօրվա ակտիվ մասնակիցներն եք: Պետությունն այսօր իր հնարավորությունների սահմաններում ձգտում է առավելագույնն անել տարեցների համար հնարավորինս արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու համար: Այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան, եւ համատեղ ջանքերով պարտավոր ենք ամեն ինչ անել ձեր կյանքի որակը բարելավելու համար: Ընդունեք մեր երախտիքի եւ հարգանքի խոսքերը ձեր իմաստնության, հոգեկան կորովի, համբերության ու հասարակական բարձր գիտակցության համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ' մաղթում եմ առողջություն, երկար կյանք, լավատեսություն եւ արժանապատիվ ծերություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը