Տիմոշենկոն կոչ է արել Ռադայի ընտրություններին փոխել իշխանությունը
Աշխարհ
Յոթամյա ազատազրկում կրող ուկրաինական ընդդիմության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն քաղաքացիներին կոչ է արել հոկտեմբերի 28-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «ոտքի ելնել» և փոխել գործող իշխանությունը. հայտնում է Подробности-ն։
«Այսօր ես ուզում եմ դիմել բոլոր մարդկանց։ Եթե դուք հիմա չհասկանաք, որ Ուկրաինայում տիրում է հանցագործությունը, մաֆիան, հետո ձեզ ոչ ոք չի կարող օգնել»,-հայտարարել է Տիմոշենկոն տեսաուղերձում։
Բանտարկյալի կողմնակիցներն ասել են լրագրողներին, որ չնայած իշխանությունների հակազդեցությանը՝ իրենք կարողացել են ձայնագրել իրենց առաջնորդի ուղերձը։ Ներկայումս Տիմոշենկոն ժամանակավորապես գտնվում է Խարկովի հիվանդանոցում։
Նախագահ Վիկտոր Յանուկովիչի և Շրջանների կուսակցության ներկայացուցիչներից որևէ մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ