Մարկ Ցուկերբերգը հանդիպել է Մեդվեդևին
Աշխարհ
Բանակցությունները սկիզբ էին առել Մոսկվայի ժամանակով ժամը 14։00-ին. հայտնում է газета.ru-ն։ Վարչապետի հետ հանդիպմանը Ցուկերբերգը հագել էր սև կոստյում և սպիտակ վերնաշապիկ՝ համապատասխան կոշիկներով և փողկապով։
Միջոցառման ընթացքում վարչապետը և Facebook-ի հիմնադիրը քննարկել են համացանցում հեղինակային իրավունքների կարգավորման հետ կապված հարցեր։ Մեդվեդևը հեղինակային իրավունքի սեփականատերերին առաջարկել է ինքնուրույն սահմանագծել իրենց պատկանող մտավոր սեփականության պաշտպանվածության աստիճանը։ Վարչապետը նաև ընդգծել է հեղինակային իրավունքների պաշտպանության ավանդական և նոր ձևերի հավասարակշռության կարևորությունը։
Ցուկերբերգն իր հերթին նշել է, որ Facebook-ը ամենայն լրջությամբ է վերաբերվում հեղինակային իրավունքին. «Մենք չենք կարող հետևել, թե ինչ տվյալներով օգտատերերը կորոշեն կիսվել միմյանց հետ, սակայն, եթե տվյալները պաշտպանված են, մենք, աշխատում ենք առավելագույնս պահպանել հեղինակային իրավունքները»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ