Հայաստան կժամանի Ավստրիայի ԱԳ նախարարը
Հայաստան
Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցելու են Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)