Թուրքիան կրակ է բացել Աֆրինի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ANF
ԹուրքիաԹուրքիան կրկին հարձակում է իրականացրել իր ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք ուժայինները փետրվարի 1-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, տանկային կրակ են բացել Աֆրինի Շերա շրջանին կից Մերանազ, Ալքեմիյե և Շիվարխա գյուղերի ուղղությամբ։
Նշվում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ կան նյութական կորուստներ։ Այլ մանրամասներ չեն փոխանցվում։