Մոլդովայում ուժի մեջ է մտել կոմունիստական խորհրդանիշներն արգելող օրենքը
Աշխարհ
Հոկտեմբերի 1-ից Մոլդովայում ուժի մեջ է մտել քաղաքական նպատակներով կոմունիստական խորհրդանիշների օգտագործումն արգելող օրենքը: Այդ մասին հայտնում է «Комсомольская правда в Молдове» -ն:
Համապատասխան օրենքը հանրապետության խորհրդարանի կողմից ընդունվել է 2012թ. հուլիսին: Օրենքը դատապարտում է «մարդկության նկատմամբ հանցագործություններ կատարած տոտալիտար կոմունսիտական ռեժիմը Մոլդովական ԽՍՀ-ում», և արգելում է քաղաքական նպատակներով օգտագործել կոմունիստական խորհրդանիշները (մասնավորապես հիշատակվում են մուրճն ու մանգաղը): Ինչպես նաև արգելվում է քարոզել տոտալիտար գաղափարախոսությունը:
Օրենքի խախտման համար նախատեսված են տուգանքներ. շուրջ 250 դոլար՝ ֆիզիկական անձանց համար և 800 դոլար՝ կազմակերպությունների համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ